Ապահով Համացանց

Published on Slideshow
Static slideshow
Download PDF version
Download PDF version
Embed video
Share video
Ask about this video

Scene 1 (0s)

Ապահով Համացանց.

Scene 2 (6s)

Ապահով համացանցը գիտելիք է օգտվողների անձնական անվտանգության մաքսիմալացման, և անվտանգության ռիսկերը մասնավոր տեղեկատվության և սեփականության մասին, և ընդհանուր առմամբ ինքնապաշտպանությունը համակարգչային հանցագործություններից։.

Scene 3 (17s)

Համացանցից օգտվողների թիվը շարունակվում է աճել աշխարհով մեկ։ Համացանցի անվտանգութունը առաջնային խնդիր է թե՛ երեխաների, թե՛ մեծահասկաների համար։.

Scene 4 (26s)

Ներկայացնենք անվտանգության 9 պարզ կանոններ, որոնք կօգնեն մեզ պաշտպանել ոչ միայն համակարգիչը, այլ նաև անձնական տվյալները:.

Scene 5 (36s)

Կայքերում գրանցվելիս, հնարավորության դեպքում մի′ օգտագործիր քո անձնական տվյալները` տան կամ բջջային հեռախոսի համարները, տան հասցեն: Նաև զգուշացիր սոցիալական ցանցի անձնական էջում նկարներ տեղադրելուց: Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է մեկուսանալ ամբողջ աշխարհից և լուսանկարի փոխարեն տեղադրել սև քառակուսի: Խոսքն այն անձնական նկարների մասին է, որոնք դու տեղադրում ես համացանցում, օրինակ` ձեր ընկերական խնջույքներից, նամանավանդ, որոնք կարող են դուրեկան չլինել կամ սխալ մեկնաբանվել ուրիշների կողմից:.

Scene 6 (57s)

2. Գաղտնաբառը քո տեղեկատվության պաշտպանությունն է, գաղտնի պահիր այն: Հայտնվել են շատ ծրագրեր, որոնք գողանում են գաղտնաբառերը տարբեր համակարգիչներից, այնուհետ օգտագործում են սեփական շահի համար, օրինակ՝ գովազդի:.

Scene 7 (1m 10s)

3. Մի՛ հավատա սպամին և մի՛ էլ պատասխանիր: Միևնույն ժամանակ, մի՛ բացիր անծանոթներից եկած ֆայլերը կամ հղումները : Բնականաբար, ընդհանրապես թաքցնել քո էլեկտրոնային հասցեն հնարավոր չէ. այն անհրաժեշտ է շատ կայքերում գրանցվելու համար: Բայց սպամից պաշտպանվելու համար պետք է քո փոստի կարգավորումներում տեղադրել «ստանալ նամակներ միմիայն ստուգված կոնտակտներից» տարբերակը:.

Scene 8 (1m 27s)

4. Համակարգչում տեղադրիր հակավիրուսային ծրագիր և պարբերաբար այն թարմացրու Աշխատիր հակավիրուսի միջոցով միշտ ստուգել բեռնված ֆայլերը, այդ թվում նաև տարօրինակ կցված ֆայլերը քո ծանոթների նամակներում, եթե մինչ այդ նրանք ոչինչ չէին ուղարկում:.

Scene 9 (1m 40s)

5. Պետք չէ կուրորեն հավատալ այն ամենին, ինչ տեսնում ես կամ կարդում համացանցում: Կայքը կարող է ունենալ վստահելի և համակրելի տեսք, բայց դա քեզ չի ապահովագրում ոչ ստույգ և ոչ ճշգրիտ տեղեկատվությունից:.

Scene 10 (1m 53s)

6. Զգուշացի′ր քո հույզերը և զգացմունքները բաց հրապարակելուց: Մինչ որևէ անձնական իրադարձության մասին համացանցում պատմելը, մտածի՛ր, արդյոք կուզենայիր, որ դա իմանան անծանոթ մարդիկ:.

Scene 11 (2m 5s)

7. Հետևիր հաղորդակցման պարզագույն կանոններին և խուսափիր համացանցային «կռիվ գցողներից» Մի գրիր այն, ինչ չէիր ասի մարդու երեսին: Վատ խոսքերը, կոպտելը, ագրեսիվությունն անթույլատրելի են, ինչպես և իրական կյանքում: Եթե նույնիսկ քո նկատմամբ օգտագործվում են վիրավորական արտահայտություններ, չարժե լեզվակռվի վերածել:.

Scene 12 (2m 20s)

8. Քո պրոֆիլը քո անձնական տիրույթն է: երբեմն ընկերության առաջարկ է գալիս նաև լրիվ անծանոթ մարդուց: Այդպիսի առաջարկներ ընդունելիս, դու դիմում ես ռիսկի, այն իմաստով, որ ընկերներիդ հետ ազատ և հաճույքով կիսվող տեղեկատվությունը հասանելի կլինի նաև քեզ լրիվ անծանոթ մարդուն: Հիշի՛ր, որ միշտ կարելի է մերժել ընկերության առաջարկը , դրանում ոչ մի ամոթ բան չկա, չէ՞ որ դա քո անձնական տիրույթն է, և դու ես որոշում, ում հետ ընկերություն անել և ումից հրաժարվել:.

Scene 13 (2m 42s)

9. Մի′ շտապիր հանդիպել վիրտուալ ծանոթների : Ինչքան էլ հետաքրքիր, ընկերական և հաճելի է թվում քո համացանցային ծանոթը, նա կարող է լիովին տարբերվել իրական կյանքում: Այն, ինչ մարդիկ պատմում են իրենց և սեփական կյանքի մասին համացանցում, ստուգել բավականին դժվար է, այստեղ ոչ մի փնտրող համակարգ չի օգնի:.